Սփյուռքի նախարարի նոր խորհրդականն ազատվել է պաշտոնից և նշանակվել օգնական

Սփյուռքի նախարարի նոր խորհրդականն ազատվել է պաշտոնից և նշանակվել օգնական

PanARMENIAN.Net - Սփյուռքի նախարարի նորանշանակ խորհրդական Վաղարշակ Հակոբյանն ազատվել է պաշտոնից և նշանակվել սփյուռքի նախարարի օգնական:

Սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ Վաղարշակ Հակոբյանը նշանակվել էր «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի սխալ կիրառման արդյունքում:

Հակոբյանի նշանակումից հետո շրջանառվում էր այն հարցը, որ սփյուռքի նախարարի խորհրդական նշանակված Վաղարշակ Հակոբյանը չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը, քանի որ 27 տարեկան է, իսկ ըստ օրենսդրության այդ պաշտոնը կարող է զբաղեցնել միայն 30-ը լրացած ՀՀ քաղաքացին:

Սփյուռքի նախարարությունն ափսոսանք է հայտնում տեղի ունեցած շփոթմունքի համար և հայցում է քաղաքացիների ներողամտությունը։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---