Փաշինյան. Պարտադիր կուտակայինը հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում 7 հունիսի 2018 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված բոլոր վարձու աշխատողների համար։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա, ոլորտի ամենահեղինակավոր մասնագետները պնդում են, որ այս պրոցեսն անցել է անդառնալիության կետը, և տվյալ խնդրի շուրջ որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնվեն ռիսկերը, որ ոչ միայն երկարաժամկետ, այլև կարճաժամկետ առումով կարող են աղետալի հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության վրա: «Փաստ 1-ին. պարտադիր կուտակային համակարգի շահառուների մոտավորապես 80%-ն արդեն իսկ ներառված է համակարգում, և շահառուների միայն 20%-ն է, ում ներառումը համակարգում նախատեսվում է հուլիսի 1-ից հետո: Փաստ 2-րդ. այս պահի դրությամբ կուտակային ֆոնդերում հավաքված է 120 մլրդ դրամ, որի 70 տոկոսը ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ: Փաստ 3-րդ. կուտակային ֆոնդերի կառավարումն իրականացնում են աշխարհում հսկայական հեղինակություն վայելող և ահռելի, նույնիսկ Հայաստանի տարեկան ՀՆԱ-ն գերազանցող կապիտալների տիրապետող ընկերություններ, և Հայաստանում նրանց հետագա ճակատագիրը Հայաստանում ներդրումներ անելու հուսալիության աստիճանի՝ միջազգայնորեն ճանաչված գնահատական է լինելու», - ասել է նա: Նա հավելել է, որ արտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ բոլորի մեծագույն վերապահումը եղել է վստահության բացակայությունը այն ներդրող կառավարության և իշխանության նկատմամբ: «Այսօր այս խնդիրը վերացել է, և ուզում եմ համոզմունք հայտնել, որ այդ հարցի վերաբերյալ կկարողանանք որոշումներ կայացնել, որոնցում հաշվի կառնվեն ինչպես խնդրի ռազմավարական խորքը, այնպես էլ ՀՀ քաղաքացիների երկարաժամկետ շահերը»,-հայտարարեց վարչապետը», - ասել է վարչապետը: Ավելի վաղ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն առաջարկել է վարձու աշխատողների համար մեկ տարով հետաձգել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցությունը։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Թանդիլյանը տեղեկացրեց՝ ներկայացրել է գործընթացը մեկ տարով հետաձգելու նախագիծ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |