ԱՄՆ Պետդեպարտամենտ. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը «պետք է որոշվի բանակցությունների միջոցով»16 ապրիլի 2008 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ին հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը, որտեղ նշվում է, որ «ԱՄՆ-ն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն եւ սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»: Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը «պետք է որոշվի բանակցությունների միջոցով»: Պետդեպարտամենտի հայտարարության մեջ հաստատվում են ԱՄՆ-ի պարտավորությունները Մինսկի գործընթացի շրջանակներում եւ Մինսկի խմբի երեք համանախագահների համագործակցությունը գնահատվում է որպես «հիանալի», հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Հիշեցնենք, որ ելույթ ունենալով Վաշինգտոնում Թուրքիա-Ամերիկա խորհրդի նիստին` Ք.Ռայսը կոչ է արել Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարություններին քաղաքական կամք դրսեւորել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Նա կարծիք է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է բավականին շուտ կարգավորվել երկու պետությունների կողմից քաղաքական կամքի առկայության դեպքում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |