ԵԱԶԲ-ն վերանայել է ՀՀ ՀՆԱ վերաբերյալ կանխատեսումը՝ բարձրացնելով մինչև 5,6% 9 հունիսի 2018 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) վերանայել է ՀՀ ՀՆԱ վերաբերյալ կանխատեսումը՝ բարձրացնելով մինչև 5,6% 2018-ի համար:Այս մասին ասված է կազմակերպության հրապարակած հունիսյան մակրոտնտեսական զեկույցում: Ավելի վաղ ԵԱԶԲ-ն Հայաստանի համար 2018-ին կանխատեսել էր ՀՆԱ-ի 3% աճ: Ըստ զեկույցի, ԵԱԶԲ-ում ակնկալում են, որ տնտեսությունում մեկնարկած կառուցվածքային բարեփոխումները կշարունակվեն, ինչը հնարավորություն կտա արագացնել աճի պոտենցիալ տեմպերը՝ առաջին հերթին, արտահանմանն ուղղված ճյուղերի հաշվին: Արդյունքում, 2018-ին ՀՆԱ-ի աճը կկազմի մոտ 5,6% և մինչև 2020-ը կկայունանա 5% մակարդակում: Ըստ զեկույցի, տնտեսական ակտիվությունը Հայաստանում կպահպանվի բարձր մակարդակում: 2018-ի առաջին եռամսյակի տվյալներով, ՀՆԱ աճը 2017-ի նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 9,6%: Համաշխարհային բանկը հրապարակել է Գլոբալ տնտեսական հեռանկարների հունիս ամսվա զեկույցը, որի համաձայն 2018-ին Հայաստանում կանխատեսվում է տնտեսության 4.1% աճ: 2019 և 2020-ին ՀԲ-ն Հայաստանի համար կանխատեսում է 4% աճ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |