Գուգարքի բաժնի ոստիկանապետն ազատվել է աշխատանքից

Գուգարքի բաժնի ոստիկանապետն ազատվել է աշխատանքից

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով, սեփական դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել է ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Էրիկ Շարմազանովը:

Էրիկ Շարմազանովը ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովի եղբայրն է:

Ոստիկանության Գուգարքի բաժնի պետ է նշանակվել Արտակ Գյուրջանյանը, որը մինչ այդ զբաղեցրել է ոստիկանության Թումանյանի բաժնի պետի պաշտոնը:

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Տաշիրի բաժնի պետ Վազգեն Թորոսյանն ազատվել է պաշտոնից ու նշանակվել է ոստիկանության Տարոնի բաժնի պետ: Իսկ Տարոնի բաժնի պետ Սերգո Ավետիսյանը նշանակվել է ոստիկանության Սպիտակի բաժնի պետ, հայտնում է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը:

Վալերի Օսիպյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Թումանյանի բաժնի պետ է նշանակվել Լեռնիկ Գիգոլյանը, որն ավելի վաղ զբաղեցնում էր նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---