Արազ Ազիմով. Բաքուն պատրաստ է շարունակել Ղարաբաղի շուրջ բանակցությունները եւ չի հրաժարվում երկխոսությունից17 ապրիլի 2008 - 14:30 AMT PanARMENIAN.Net - ՎՈՒԱՄ երկրները պետք է միավորեն իրենց ուժերը լուծելու համար իրենց տարածքների հակամարտությունները: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը` ելույթ ունենալով «Հակամարտությունների կարգավորման սկզբունքային հիմքերը ՎՈՒԱՄ երկրների տարածքում» խորագրով Բաքվում ընթացող միջազգային խորհրդաժողովում: Ըստ Ազիմովի, ամենակարեւոր հարցն այն է, թե ինչպես կօգտագործվեն խորհրդաժողովի արդյունքները: «Հակամարտությունները պետք է կարգավորվեն միջազգային հանրության կողմից ճանաչված միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա: Այդպիսին է ՎՈՒԱՄ երկրների դիրքորոշումը, որը համաձայնեցվել է երկու տարի առաջ կազմակերպության երկրների ղեկավարների գագաթնաժողովում: Նա անհիմն է համարել առկա հակամարտությունները որպես «սառեցված» ներկայացնելը: «Ասելով «սառեցված հակամարտություն», մենք ի նկատի ունենք ոչ թե խնդրի կարգավորման գործընթացը, այլ իրավիճակի: Ադրբեջանը միշտ պատրաստ է իր տարածքում խաղաղության եւ կայունության ապահովմանը: «Խնդրի կարգավորման համար անպայման պետք է հնարավորություններ եւ ուղիներ գտնվեն: Դրանք են քաղաքական ճնշումը, միջազգային օրենքը եւ միջազգային հանրության միասնական դիրքորոշումը: Բաքուն պատրաստ է շարունակել Ղարաբաղի շուրջ բանակցությունները եւ չի հրաժարվում երկխոսությունից»,-ասել է Արազ Ազիմովը, հաղորդում է ԱՊԱ ադրբեջանական գործակալությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |