Վաղինակ Սարգսյանը նշանակվել է սահմանապահ զորքերի հրամանատար

Վաղինակ Սարգսյանը նշանակվել է սահմանապահ զորքերի հրամանատար

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի հրամանագրով Վաղինակ Սարգսյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար:

Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Աբրահամյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից:

Վաղինակ Սարգսյանը մինչ այս նշանակումը Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարն էր: Նա նշանակվել էր այդ պաշտոնում 2017-ի սեպտեմբերի 30-ին, իսկ մինչ այդ զբաղեցնում էր ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---