Պայմանագրային զինծառայողների վարձակալած տների գումարը կփոխհատուցվի12 հունիսի 2018 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Պետությունը ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տուն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում կհատկացնի: Համապատասխան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Փոխհատուցման չափի որոշման հիմքում պայմանագրային զինծառայողի ընտանիքի անդամների քանակն է, բնակելի տան վարձակալության վայրի սկզբունքները, փոխհատուցման իրավունքը և վճարումը դադարեցնելու պայմանները: Երևան քաղաքում բնակարանի վարձակալության դեպքում մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին պետությունը կփոխհատուցի 45.000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 67.500 դրամ: Այլ քաղաքների դեպքում մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքը կփոխհատուցվի 24.000 դրամով, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքը՝ 36.000 դրամով: Այլ բնակավայրերում բնակելի տարածքի վարձակալության դեպքում մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին պետությունը կտրամադրի 15.000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 22.500 դրամ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |