Չավուշօղլու. Եթե Թուրքիան ժամանակին բավականաչափ հզոր լիներ, թույլ չէր տա Ադրբեջանի «տարածքների օկուպացիա»![]() 12 հունիսի 2018 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Եթե Թուրքիան ժամանակին անհրաժեշտ հզորությունն ունենար, թույլ չէր տա, որ Ադրբեջանի «տարածքներն օկուպացվեն»: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը թուրքական ԶԼՄ-ների վրա հղումով: Չավուշօղլուն հավելել է, որ Ադրբեջանը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Թուրքիայի համար: Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է նաև, որ Անկարան միշտ սատարել է Բաքվին և առաջիկայում ևս կշարունակի աջակցել Ադրբեջանին: Հունիսի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Թուրքիա TANAP գազամուղի բացմանը ներկա գտնվելու նպատակով: Այն «Հարավային գազային միջանցքի» մաս է կազմում:Ադրբեջանի և Թուրքիայի հանքավայրերից, գազը Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա կարտահանվի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |