«Ծառուկյան» խմբակցությունը կարծում է՝ բարեգործության մասին նոր օրենքը Ծառուկյանի դեմ է12 հունիսի 2018 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն իրենց մտահոգությունն են հայտնել բարեգործության մասին օրենքում կառավարության կատարած փոփոխությունների վերաբերյալ: Նրանց կարծիքով, այն «ուղղված է խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ»։ «Անհարմար է, չի կարելի։ Պետություն, արա քո պարտականությունը՝ ապահովիր անօթևաններին բնակարաններով, լուծիր անապահովության խնդիրը, իսկ եթե չես կարող, մի խանգարիր բարեգործներին, ովքեր դա կարող են ու ովքեր դա անում են։ Եթե այս օրենքը բերվի ու ընդունվի, ես լինելու եմ այն մարդկանցից մեկը, որը հորդորելու է Գագիկ Ծառուկյանին հուլիսի 1-ից դադարեցնել բոլոր բարեգործական ծրագրերը և բոլոր շահառուներին, ովքեր կդիմեն Գագիկ Ծառուկյանին, մենք ուղղորդելու ենք դեպի կառավարություն», - հայտարարել է խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Խմբակցության մեկ այլ պատգամավոր Միքայել Մելքումյանը կառավարությունից պահանջել է «համարժեք վերաբերմունք»: «Պարոն Փաշինյան, բարեգործությունների 95 տոկոսը կատարում է Գագիկ Ծառուկյանը, խորհրդակցե՞լ եք իր հետ», - ասել է նա: Խմբակցության պատգամավոր Իվետա Ծառուկյանն էլ հավելել է, որ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, այս նախագծի մշակմամբ, «կարծել է, թե վատություն է անում Գագիկ Ծառուկյանին»: «Եթե նախագիծն ընդունվի, մենք ինքներս կհորդորենք Ծառուկյանին վերանայել իր դիրքորոշումը բարեգործության նկատմամբ», - ասել է նա: ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության մշակած նախագծով սահմանվում է, թե որ ծրագրերն են ենթակա բարեգործական որակմանը և որոնք կարող են որակվել որպես հարկային արտոնություններ ստացող: Նախագծի համաձայն, պիտի սահմանվեր, որ ծրագրերը կարող են բարեգործական համարվել, որոնք՝ ոչ, ստեղծվեր ծրագրերը համակարգող հանձնաժողով ու լիազոր մարմին, որը կարող էր որոշել, բարեգործական է տվյալ ծրագիրը թե ոչ։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը |