Ելիզավետա Դանիելյանը չի ընտրվել ՍԴ դատավոր

Ելիզավետա Դանիելյանը չի ընտրվել ՍԴ դատավոր

PanARMENIAN.Net - Ելիզավետա Դանիելյանը չի ընտրվել Սահմանադրական դատարանի դատավոր, կողմ է քվեարկել 36 պատգամավոր, դեմ՝ 17-ը:

Ազգային ժողովի 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 54-ը:

«Քվեատուփում առկա է 54 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել մեկը։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 36, դեմ 17, այսպիսով Ելիզավետա Դանիելյանը չի ընտրվում», - հայտարարել է Ազգային ժողովի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը։

Քվեարկությունից առաջ ԵԼՔ և «Ծառուկյան» խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցի ՍԴ դատավորի ընտրությանը։

Դանիելյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, ՍԴ դատավոր ընտրվելու համար նրան անհրաժեշտ էր խորհրդարանի անդամների առնվազն երեք հինգերորդի, այսինքն՝ 63 պատգամավորի կողմ քվե։

Մայիսին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի թափուր տեղի համար (թափուր էր մնացել Կիմ Բալայանի տեղը) առաջադրել էր Էմիլ Բաբայանի թեկնածությունը, որը սակայն ԱԺ-ն չհաստատեց՝ բավարար թվով ձայներ նրա օգտին չհավաքվեցին: Քանի որ Դանիելյանը ևս չընտրվեց, ապա ՍԴ-ում այժմ 2 թափուր տեղ կա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---