ՊԵԿ նախագահ. Օհանյանը միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ, որ կանչվելու է հարցաքննության

ՊԵԿ նախագահ. Օհանյանը միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ, որ կանչվելու է հարցաքննության

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ, որ կանչվելու է հարցաքննության: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով ՀՀ ՊՆ-ում 2014-2017թթ. ընթացքում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումներով հարուցված քրեական գործին:

Ավելի ուշ, Օհանյանն ասել էր, որ հարցաքննության ներկայանալու ծանուցում չի ստացել: Ըստ Անանյանի, Օհայանին ծանուցում է ուղարկվել հունիսի 12-ին, վերջինս հունիսի 13-ին է հայտարարել, որ նման ծանուցում չի ստացել:

«Շատ հնարավոր է՝ Օհանյանը հայտարարության պահին չի ստացել մեկ օր առաջ ուղարկված ծանուցումը», - նշել է Անանյանը:

Ավելի վաղ, ՀՀ պաշտպանության նախարարությունում 2014-2017թթ. ընթացքում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների քրեական գործով հարցաքննության են կանչվել ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում նաև ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Սեյրան Օհանյանը ՊՆ ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում մինչև 2016-ի հոկտեմբեր ամիսը:Նա պաշտպանության նախարար էր նշանակվել 2008-ին:Մինչ այդ նա զբաղեցնում էր ԼՂՀ պաշտպանության նախարարի պաշտոնը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---