Անանյան. «ՆորՖոլկ Քոնսալթինգը» լուծարման գործընթացում է15 հունիսի 2018 - 14:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսազերծմամբ զբաղվող «ՆորՖոլկ Քոնսալթինգ» ընկերությունը լուծարային գործընթացում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա նշել է, որ ընկերությունը ՊԵԿ-ի ներքին անվտանգության վարչության աշխատակիցների անմիջական հսկողության ներքո ժամանակավորապես իրականացնում է իր գործառույթները: «ՆորՖոլկի» գործառույթները հետագայում կկատարի նոր ստեղծվելիք պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունը: «Պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունը կիրականացնի նույն գործառույթը, բայց ավելի թափանցիկ ու հանրության համար շատ ավելի պարզ ձևով»,-ասել է ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ այս ընկերության ստեղծմամբ ցույց են տալիս, որ պետությունն իր վրա է վերցնում ֆիզիկական անձ հանդիսացող անհատ ձեռնարկատերերի կողմից ներկրվող ապրանքների մաքսազերծման պատասխանատվությունը: Ավելի վաղ, ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել էր հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող «ՆորՖոլկ Քոնսալթինգ» խոշոր ընկերությունը «չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց»: Ընդ որում, ընկերության ձևավորման և գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն են ունեցել ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Հունիսի 1–ից Վրաստան մտնող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է բժշկական ապահովագրություն ունենա Կարգազանցների համար նախատեսվում է տուգանք Ըստ ԻՔՄ հաշվարկի՝ մայիսի 9–ի հանրահավաքին մոտ 32,000 մարդ է մասնակցել Հաշվարկն արվել է աերոնկարահանման միջոցով ԵՊՀ–ում դասադուլի կոչեր են հնչում․ Արհմիությունը կոչ է արել բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ ակցիային Բագրատ սրբազանն ասել է, որ շարժվում են դեպի ԵՊՀ, և որ 18։30–ին կհանդիպեն Հանրապետության հրապարակում «Լադանիվան» Եվրատեսիլի եզրափակչում է Եզրափակչում է նաև Վրաստանը, Ադրբեջանը, որն առաջին կիսաեզրափակչին է մասնակցել, եզրափակիչ դուրս չի եկել |