Germania Airlines-ը Բեռլին-Երևան-Բեռլին կանոնավոր ուղիղ չվերթներ կիրականացնի

Germania Airlines-ը  Բեռլին-Երևան-Բեռլին կանոնավոր ուղիղ չվերթներ կիրականացնի

PanARMENIAN.Net - Germania Airlines ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա և Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով կանոնավոր ուղիղ չվերթներ է իրականացնելու:

Առաջին չվերթը կայանալու է հունիսի 17-ին (վայրէջքը Երևանի ժամանակով 03։35-ին, մեկնումը՝ 04։20-ին): Չվերթները կիրականացվեն յուրաքանչյուր կիրակի դեպի Բեռլինի Տեգել օդանավակայան:

Հայաստանում Germania Airlines-ի պաշտոնական ներկայացուցիչն է Sidon Travel ընկերություն։

Ավիատոմսի արժեքը կսկսվի 169 եվրոյին համարժեք դրամից՝ մեկ ուղղության համար բոլոր հարկերը ներառյալ: Երաշխավորված ծառայություններն են՝ 25 կգ թույլատրելի ուղեբեռ, տաք ուտեստ և ըմպելիքներ, ամսագրեր, որոնք ներառված են ավիատոմսի արժեքի մեջ։

Հունիսի 18-ին Երևանի The Alexander, A Luxury Collection Hotel-ում տեղի է ունենալու Germania Airlines-ի բացման պաշտոնական շնորհանդեսը։ Միջոցառմանը մասնակցելու են ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավարությունը, «Զվարթնոց » օդանավակայանի ղեկավարությունը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի ղեկավարությունը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային դեսպանության ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի առաջատար տուրիստական ընկերությունների աշխատակիցները։ Գերմանիայից ժամանելու են ավիաընկերության Վաճառքի գլխավոր տնօրենը և մարքեթինգի գծով տնօրենը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---