Մայիսի վերջում Ռասել-Ջոնսթոնը ծրագրում է հանդիպել Հայաստանի նոր նախագահի հետ

PanARMENIAN.Net - «Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի հարցով ենթակոմիտեի նիստին մենք եւս մեկ անգամ քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպմանը վերաբերող հարցերը»,- հայտարարել է ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթակոմիտեի ղեկավար Լորդ Ռասել-Ջոնսթոնը: Նա բացատրել է` ինչու պատվիրակությունների հանդիպումը հետաձգվել է մինչեւ ԵԽԽՎ հունվարյան նիստը: «Մենք նման որոշման ենք եկել երկու պատճառներով: Դրանցից առաջինը կապված է Հայաստանում առկա իրադրության հետ: Այդ խնդիրը դեռեւս չի գտել իր կարգավորումը, այդ պատճառով, հաշվի առնելով համապատասխան պայմանների բացակայությունը, հանդիպումը չէր կարելի անցկացնել հունիսին: Որպես այլընտարնք առաջարկվել է հանդիպումն անցկացնել հոկտեմբերյան նստաշրջանին: Սակայն հոկտեմբերի 15-ին Ադբեջանում նախագահական ընտրություններ են լինելու, եւ դա հանդիսանում է հանդիպման հետաձգման երկրորդ պատճառը: Պատվիրակությունների ղեկավարները որոշել են հանդիպումն անցկանցել հունվարի վերջում: Դա մեզ հավելյալ ժամանակ կտա անհրաժեշտ պատրաստության համար: Կարեւորը, մեզ համար, այն է, որ երկու կողմերն էլ համաձայնության գան հանդիպման օրվա շուրջ: Առաջիկայում` մայիսի վերջում, ես հանդիպելու եմ Հայաստանի նոր նախագահի հետ»: Լորդ Ռասել-Ջոնսթոնը նշել է, որ չի ծրագրում տարածաշրջանային այց կատարել: «Սխալ կլիներ մյուս տարվա հունվարին ծրագրված միջոցառումը կապել միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: Դա ամենեւին էլ գլխավոր նպատակ չէ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների որոնումը մեր կոմիտեի լիազորությունների մեջ չի մտնում: Մենք ցանկանում ենք օգնել երկու երկրների խորհրդարանների անդամների միջեւ կապերի կառուցման գործին: Այդպես մենք կկարողանանք հասնել երկու երկրների խորհրդարանականների օբյեկտիվ երկխոսությանը», հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---