Վանեցյան. «Տեղեկություն կա ինձ ու վարչապետին «վնասազերծել» ցանկացողների մասին»

Վանեցյան. «Տեղեկություն կա ինձ ու վարչապետին «վնասազերծել» ցանկացողների մասին»

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ստանում են տեղեկատվություն՝ իրենց (նկատի ունի՝ ԱԱԾ ղեկավարությանը) «վնասազերծել փորձող խմբերի» մասին. պատճառը կառույցի գործողություններն ու կոռուպցիոն բացահայտումներն են:

Նա ասել է, որ նման տեղեկատվություն են ստացել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կապված: Հարցին, թե ինչ խմբերի մասին է խոսքը, Վանեցյանը հրաժարվել է պատասխանել:

Վանեցյանը հավելել է նաև, որ չի կարծում՝ «նման բարձր վարկանիշ ունեցող վարչապետի» նկատմամբ որևէ մեկն այդպիսի փորձ կձեռնարկի:

Թավշյա հեղափոխությունից հետո ԱԱԾ-ն պետական գերատեսչություններում և պաշտոնյաների հետ փոխկապակցված մի շարք աղմկահարույց բացահայտումներ է արել:

Հունիսի 17-ի կառույցը հրապարակել էր ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանն ու ամառանոցում խուզարկության տեսագրությունը․ մեծ քանակությամբ զենք-զինամթերքից բացի, առգրավվել է հսկայական քանակի բանակին պատկանող գույք ու սնունդ, Ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների, եկեղեցու ու քաղաքացիների կողմից բանակ ուղարկած օգնություն, որն օգտագործվել էր Գրիգորյանի կենդանիներին կերակրելու համար, ինչպես նաև՝ բանակին նվիրաբերած ավտոմեքենաներ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---