ԱԱԾ տնօրենը բնապահպաններին կոչ է արել «տեր կանգնել» Գրիգորյանի կենդանիներին

ԱԱԾ տնօրենը բնապահպաններին կոչ է արել «տեր կանգնել» Գրիգորյանի  կենդանիներին

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյան բնապահպաններին կոչ է արել հոգալ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի առանձնատան տարածքում գտնվող արջերին ու առյուծներին կերի հարցերը:

Հունիսի 17-ի երեկոյան ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանն ու ամառանոցում խուզարկության տեսագրությունը, որտեղ մեծ քանակությամբ զենք-զինամթերքից բացի, առգրավվել է հսկայական քանակի բանակին պատկանող գույք ու սնունդ: Այդ սնունդով նա կերակրել է իր առանձնատան տարածքում պահվող արջերին և առյուծներին:

Ավելի վաղ, Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է:

Հունիսի 19-ին տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում կքննարկվի ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագիրը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---