Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային խնդիրն է

PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ին, Ստեփանակերտ ժամանելուն պես ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Բակո Սահակյանը շնորհավորելով Էդվարդ Նալբանդյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, կարեւորեց այն հանգամանաքը, որ ՀՀ նոր արտգործնախարարը առաջին այցելությունը կատարում է Արցախ: Էդվարդ Նալբանդյանն իր հերթին ասաց, որ ԼՂ հիմնահարցը Հայաստանի արտաքին քաղաքական առանցքային խնդիր է եւ բնական է իր առաջին այցելությունը Արցախ կատարելու հանգամանքը` ընդգծելով, որ նման այցերի հաճախակիության անհրաժեշտություն կա: Այնուհետեւ զրուցակիցները քննարկեցին ԼՂ հիմնախնդրրի կարգավորման առկա գործընթացը եւ դրա հեռանկարները, ինչպես նաեւ ՀՀ եւ ԼՂՀ ԱԳՆ-երի միջեւ համագործակցությունը սերտացնելուն առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---