Շվեդիան լավատեղյակ էր իրագործվող Հայոց ցեղասպանությանը, սակայն գերադասեց չմիջամտել21 ապրիլի 2008 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Ուպսալայի համալսարանի կողմից շվեդական արխիվների վերջին ուսումնասիրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ Առաջին Համաշխարհային տարիներին քրիստոնյաների, մասնավորապես հայերի դեմ ուղղված, Օսմանյան կայսրության իշխանությունների գործողությունները ցեղասպանություն էին, հաղորդում է www.armenica.org-ը: Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են փաստաթղթեր, որոնք նկարագրում են Օսմանյան Թուրքիայում 1915-1923թթ տեղի ունեցած իրադարձությունները, ինչպես նաեւ Թուրքիայում Շվեդիայի դեսպան Կոսսվա Անկարսվարդի եւ Թուրքիայում շվեդացի ռազմական կցորդ Էյնար աֆ Վիրսենի նամակները, հասցեագրված Շվեդիայի արտգործնախարարությանը եւ գլխավոր շտաբին, որտեղ հեղինակները հաղորդում են, որ դարձել են հայերի ջարդերի ականատեսները: Այդ նամակները հայտանաբերվել են Շվեդիայի Ազգային արխիվում եւ Առաջին Համաշխարհային պատերազմի արխիվում: Բացի այդ, արխիվներում հայտնաբերվել են շուրջ 80 փաստաթղթեր, որ վերաբերում են Հայկական հարցին եւ ապացուցում են, որ թուրքական կառավարությունը սիստեմատիկաբար փորձել է ոչնչացնել հայ ազգը: Փաստաթղթերը վկայում են, որ Շվեդիան լավատեղյակ էր կատարվող Հայոց ցեղասպանությանը, սակայն գերադասեց չմիջամտել: Հիշեցնենք, որ վերջերս Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը խորհրդարանի նիստում ձեռնպահ մնաց Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից եւ նշեց, որ այդ հարցը լրացուցիչ հետազոտություններ է պահանջում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |