Կոնդի առանձնատների սպառած ջրի դիմաց չեն վճարել. 54 մլն պարտք է կուտակվել22 հունիսի 2018 - 10:58 AMT PanARMENIAN.Net - «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տարածքում առկա կառավարական առանձնատների սպառած ջրի դիմաց կուտակած պարտքը հասնում է 54 մլն դրամի: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին «Վեոլիա ջուր» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիի հետ հանդիպմանը հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հանձնարարել է վճարել պարտքը: Նախկինում նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում ամրացված առանձնատներում բնակվել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Սահմանադրական դատարանի նախկին ղեկավար Գագիկ Հարությունյանը: Փաշինյանը կարևորել է, որ ընկերությունը հետևողական լինի բոլոր նման դեպքերում և բարձրացնի գործունեության արդյունավետությունը՝ ուշադրության տակ պահելով ոչ միայն անապահով և խոցելի խավերին, այլ հատկապես՝ վճարունակ, բայց անպարտաճանաչ սպառողներին: «Մենք շահագրգռված ենք, որպեսզի «Վեոլիա ջուրն» ավելի շատ ներդրումներ իրականացնի և իր համար ապահովի ավելի մեծ եկամուտներ: Վստահեցնում եմ, որ մեր կառավարության գործունեության ընթացքում չեք բախվի վարչապետի շահերին, այլ կբախվեք միայն քաղաքացիների շահերի պաշտպանությանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և ֆրանսիական ընկերությանն առաջարկել ձևավորել համատեղ աշխատանքային խումբ, որը կքննարկի բոլոր խնդիրներն ու կներկայացնի դրանց լուծման հստակ առաջարկություններ: Մալիկա Գենդուրին վստահություն է հայտնել է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո ՀՀ նոր կառավարության հետ կծավալվի փոխշահավետ գործակցություն, ինչը կնպաստի «Վեոլիա ջուր» ընկերության կողմից մատուցվող ծառայությունների մակարդակի բարձրացմանը, ստանձնած պարտավորությունների կյանքի կոչմանը: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳՆ․ ՀՀ կողմից ՀԱՊԿ–ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ Նա հավելել է, որ կազմակերպությունը շարունակում է աշխատանքը Փարիզը մեղադրել է Ադրբեջանին Նոր Կալեդոնիայում անկարգություններին միջամտելու մեջ՝ «գործարք են կնքել» «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա դրանք ֆանտազիաներ չեն, դա իրողություն է»,–ասել Ֆրանսիայի ՆԳ նախարարը Փաշինյան․ Արդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն են ծառայում «Հիմա ուսումնասիրում են տեղանքը, որպեսզի արդեն այդտեղ մշտական ծառայություն իրականացնեն»,–ասել է նա Ադրբեջանում ՀՀ հանքարդյունաբերության քարտեզ են կազմել՝ ձեռնարկություններն անվանելով «ապօրինի» և մոնիտորինգի ենթակա Նշվում է, թե Հայաստանը «միտումնավոր է այդ ձեռնարկությունները տեղակայել է Ադրբեջանի հետ սահմանակից վայրերում» |