Եվրախորհրդարանականները մտահոգված են թուրք իրավապաշտպանի ճակատագրով, որին դատում են Հայոց ցեղասպանության մասին գրքեր հրատարակելու համար

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի չորս պատգամավորներ` ԵՄ-Թուրքիա պատվիրակության երկու փոխնախագահներ Մարիա Էլենա Կոպպան եւ Ժակ Տյուբոն, մարդու իրավունքների ենթակոմիտեի փոխնախագահ եւ «Licra» Ռասիզմի ու հակասեմիտիզմի դեմ միջազգային լիգայի նախագահ Պատրիկ Գոբերը, Կիպրոսի նախկին արտգործնախարար Իոաննիս Կասուլիդեսը նամակով դիմել են Թուրքիայի արդարադատության նախարար Մեհմետ Ալի Շահինին` հայտնի թուրք իրավապաշտպան Ռագիփ Զարաքոլուի դեմ դատավարության առնչությամբ: Նամակում նշվում է, որ ԵՄ-ն մտահոգ է դատավարության զարգացմամբ` «չափազանց երկար, երկար եւ բարոյապես հոգնեցուցիչից» մինչեւ «անողոք դատականը»: Պատգամավորները նաեւ մտահոգ են Ռագիփ Զարաքոլուի անվտանգության հարցով, մասնավորապես, Թուրքիայում ազգյանամոլության վերածննդի պատճառով, որը հանգեցրեց Հրանտ Դինքի սպանությանն ու Էրգենեկոն քրեական կազմակերպության բացահայտմանը, հաղորդում է Եվրոպայի հայկական միությունը (EAFJD):



Ապրիլի 9-ին, Զարաքոլուի գործի հերթական լսման ավարտին Ստամբուլի քրեական դատարանը հետաձգեց լսումները մինչեւ հունիսի 17-ը: Այդպիսով, հաջորդ լսումները կարող են տեղի ունենալ թուրքական խորհրդարանի կողմից Թուրքիայի ՔՕ 301 եւ 305 հոդվածների վերանայումից հետո:



Ռ.Զարաքոլուն, հայտնի թուրք հրատարակիչ եւ իրավապաշտպան, Թուրքիայի Մարդու իրավունքների ասոիցիացիայի հիմնադիրներից մեկն է: Նա 301-րդ հոդվածով դատապարտվել էր «պետության եւ հանրապետությանը», ինչպես նաեւ «Աթաթուրքի հիշատակը» վիրավորելու համար: Հրատարակիչը հրապարակել է 2 գիրք Հայոց ցեղասպանության մասին, որը հիմնական տաբուն է թուրք պետության եւ հանրության համար: Գրքերից մեկը պատմում է մի հայ ընտանիքի մասին, որը թուրքերի օգնությամբ փրկվել է Ցեղասպանության ժամանակ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---