ՀՀ օպերային թատրոնի բալետի պարողը՝ միջազգային մրցույթի գլխավոր մրցանակակիր

ՀՀ օպերային թատրոնի բալետի պարողը՝ միջազգային մրցույթի գլխավոր մրցանակակիր

PanARMENIAN.Net - Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ Վահագն Մարգարյանն արժանացել է բալետային հեղինակավոր մրցույթի գլխավոր մրցանակին:

Հունիսի 18-22-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի է ունեցել Բալթյան 4-րդ միջազգային բալետային մրցույթը, որտեղ Վահագն Մարգարյանն արժանացել է 2-րդ` գլխավոր տեղին, քանի որ 1-ին մրցանակ ընդհանրապես չի շնորհվել (փորձավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյան)։ Այդ մասին հայտնում է օպերային թատրոնի ֆեյսբուքյան էջը:

Մրցույթին Վահագն Մարգարյանը հրավեր է ստացել նաև մասնակցելու 2019-ին ԱՄՆ-ում կայանալիք Վալենտինա Կոզլովայի անվան միջազգային բալետային մրցույթին։

Վահագն Մարգարյանը ծնվել է 1995թ. սեպտեմբերի 5-ին, Էջմիածնում: 8 տարի հաճախել է ՀՀ Արմավիրի մարզի Ապագա գյուղի միջնակարգ դպրոց, որից հետո տեղափոխվել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարան` ուսումը շարունակելով նախ հայկական ժողովորդական, ապա` դասական բաժիններում: Ուսման տարիներին պարել է տարբեր ներկայացումներում: Ավարտական կուրսում մասնակցել է Լեհաստանի Գդանսկ քաղաքում կայացած «Պատանի պարողների Եվրատեսիլ» միջազգային պարի մրցույթին` որտեղ ներկայացրել է Հայաստանը: 2013թ. ավարտել է պարարվեստի պետական ուսումնարանը և ընդունվել աշխատանքի Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` որպես բալետի արտիստ:

Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում՝ Ա.Խաչատրյանի «Գայանե» (Կարեն), «Սպարտակ» (Հովիվներ), Ժ.Բիզեի, Ռ.Շչեդրինի «Կարմեն» (Սպա), Պ.Չայկովսկու «Շչելկունչիկ» (Պադեդե), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Պադեդե) և այլն:

2015թ. Չեչնիայում մասնակցել է Մախմուդ Էսեմբաևի պարի միջազգային 7-րդ փառատոնին և արժանացել 2-րդ մրցանակին: 2016 թվականին մասնակցել է էստոնիայում Թալինի միջազգային բալետային մրցույթին և զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:

 Ուշագրավ
2020-ին մրցույթին պետք է մասնակցեր 13-ամյա Մալենան
Բացահայտման մասին հայտնել է Ամստերդամում Վան Գոգի թանգարանը։
Հայաստանում հյուրընկալվելիս, Պենդերեցկին ասել էր, որ հայկական արմատներ ունի
Կինոփառատոնը պետք է կայանար մայիսի 12-23-ը