Վրաստանում կրճատել են նախարարությունների թիվը![]() 26 հունիսի 2018 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նոր կառավարությունում նախարարությունների քանակը կկրճատվի ներկայիս 13-ից հասնելով 10-ի: Կլինի նաև մեկ պետնախարարություն: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նորընտիր վարչապետ Մամուկա Բախտաձեն: «Որոշվել է կրճատել նախարարությունների քանակը՝ 13-ից մինչև 10-ը: Նոր կառավարությունում, ինչպես նախորդում, կլինի մեկ պետական նախարարություն՝ խոսքը հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետնախարարության մասին է: Դա օպտիմալ քանակը կլինի, ինչը թույլ կտա արդյունավետ և օպերատիվ կարգով լուծել առկա խնդիրները»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը: Վրաստանի վարչապետի պաշտոնը թափուր դարձավ հունիսի 13-ին, երբ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, որը զբաղեցնում էր պաշտոնը 2017-ի դեկտեմբերի 30-ից, հրաժարական տվեց: Բախտաձեն ավելի վաղ հայտարարել էր, որ փոքր, կոմպակտ կառավարության կողմնակից է՝ նշելով, որ «Վրաստանին հարկավոր են փոքր, բայց արդյունավետ ու ճկուն կառավարական գերատեսչություններ»: Հունիսի 18-ին նա հայտարարեց, որ նոր կառավարությունում նախարարությունների քանակը կկրճատվի, կլինեն նոր դեմքեր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |