Մայիսին գներն իջել են 1%-ով26 հունիսի 2018 - 16:17 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի մայիսին արձանագրվել է 1% գնանկում՝ 2017 թվականի նույն ամսվա 0,2%-ի դիմաց: Այս մասին հայտնում է ՀՀ կենտրոնական բանկը: Նշվում է, որ ցածր գնաճի ձևավորմանը հիմնականում նպաստել է սեզոնային ապրանքների գների նվազումը, որը հետևանք է դրսևորված վաղ սեզոնայնության: «Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի բարելավման միտումները, իսկ հիմնական ապրանքների միջազգային շուկաներում զարգացումները սպասվածից փոքր-ինչ ավելի գնաճային են: Հիմնական և գործընկերերկրներում գնաճի արագացումը պայմանավորում է նաև դրամավարկային պայմանների ընթացիկ և սպասվող խստացումը, ինչնարտահայտվել է միջազգային ֆինանսական շուկաներում զարգացող երկրների ռիսկերի ավելացմամբ և արժեթղթերիտոկոսադրույքների բարձրացմամբ», - նշված է ԿԲ հաղորդագրության մեջ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանում 2018 թվականի մայիսին ապրիլի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10,4%-ով, նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13,3%-ով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |