Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարում պետք է խստորեն պաշտպանել մարդու իրավունքները26 հունիսի 2018 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Կոռուպցիայի դեմ պայքարում պետք է շատ խստորեն հետևել օրինականությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, մարդու իրավունքները հարգելուն, որպեսզի իրավապահ մարմինների գործողությունների հետ կապված որևէ այլ մեկնաբանություն չլինի: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահ մարմինների ղեկավարների հետ կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված խորհրդակցության ժամանակ՝ հավելելով, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն ամենաշատը քննարկվող թեման է և այդ ուղղությամբ լուրջ ակտիվություն կա իրավապահ մարմինների ու կառավարության կողմից: «Երբ մենք Հայաստանում բացել ենք կոռուպցիայի դեմ պայքարի էջը, միևնույն ժամանակ փակել ենք քաղբանտարկյալների և քաղաքական հալածյալների, հնարավոր քաղաքական հալածանքների էջը: Շատ կարևոր է, որ իրավապահ մարմինների գործողությունները որևէ կերպ այլ մեկնաբանություն ստանալու իրական հիմք չունենան: Շատ կարևոր եմ համարում, որ մենք այս ֆորմատով գանք ընդհանուր հայտարարի և առաջինը՝ համոզված լինենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի պրոցեսը շարունակվելու է, երկրորդը՝ պրոցեսը շարունակվելու է առավել արդյունավետ և այս պրոցեսի ընթացքում երաշխավորվելու են մարդու իրավունքները, օրինականությունն ու ընդհանրապես հանրության շահերը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Այնուհետև խորհրդակցության մասնակիցները վարչապետին զեկուցել են կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող և առաջիկայում նախատեսվող աշխատանքների մասին: Անդրադարձ է կատարվել իրավապահ մարմինների փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակման ընթացքում անդրադարձել էր ԱԺ «Հանրապետական» պատագավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը՝ նշելով, որ չի պատրաստվում կոռուպցիայի հետ «որևէ կոմպրոմիսի գնալ»: Նա ասել է, որ դատարաններին որևէ հրահանգ չեն տալու, բայց եթե պարզվի, որ կան դատավորներ, որոնք գործում են «որևէ շահագրգռությունից ելնելով, ապա վայը եկել և տարել է նրանց»: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել |