Թուրքիան ավերում է Կիպրոսի ուղղափառ հուշարձանները

PanARMENIAN.Net - Կիպրոսի ուղղափառ եկեղեցին որոշում է կայացրել Թուրքիայի դեմ հայցով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հայցի համար պատճառ է հանդիսացել պատմամշակութային եւ կրոնական հուշարձանների ավերումը Թուրքիայի կողմից օկուպացված Կիպրոսի հյուսիսային մասում:



«Այս որոշումը վերջնական է: Կիպրոսի եկեղեցու իրավաբանները պատրաստ են գործ հարուցել: Այժմ մենք հողային կադաստրի մեջ ենք ընդգրկում Կիպրոսի եկեղեցու գույքը ողջ կղզու տարածքում»,-ասել է Կիպրոսի արքեպիսկոպոս Խրիսոտոմ Երկրորդը, հաղորդում է Պատրիարխիա.ռու-ն:



1974թ. Կիպրոս թուրքական զորքերի ներխուժումից ի վեր կղզում պղծվել են շուրջ 550 եկեղեցիներ: Անհետացել են 15-20 հազար սրբապատկերներ` ենթադրվում է, որ դրանք գողացել են կամ վերավաճառել սեւ շուկայում: Որոշ տաճարներ Թուրքիայի կողմից օկուպացված տարածքում վերածվել են մզկիթների կամ օգտագործվում են որպես զորանոցներ, մորգեր, ցորենի կամ խոտի պահեստներ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---