Ադրբեջանի ամբողջ տարածքը հոսանքազրկվել էր

Ադրբեջանի ամբողջ տարածքը հոսանքազրկվել էր

PanARMENIAN.Net - Հուլիսի լույս 3-ի գիշերն Ադրբեջանի ամբողջ տարածքը հոսանքազրկվել էր: Ըստ չճշտված տվյալների, վթար է տեղի ունեցել Ադրբեջանի ամենամեծ հիդրոէլեկտրակայանում՝ Մինգեչաուրի ՀԷԿ-ում, որն ապահովում է ամբողջ երկրի էներգամատակարարումը:

Գլոբալ վթարի պատճառները հայտնի չեն, գրում է Haqqin.az-ը:

Տևական ժամանակ չկար նաև պաշտոնական հաղորդագրություն, ինչը դարձել էր խուճապի պատճառ բնակչության շրջանում:

Ավելի ուշ հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը: «Հուլիսի լույս 3-ի գիշերը եղանակային պայմանների փոփոխության և Ադրբեջանի տարածքում անոմալ շոգի պատճառով էլեկտրաէներգիայի գերծախսի հետևանքով, շարքից դուրս է եկել Մինգեչաուրի ՀԷԿ-ի տրանսֆորմատորը: Ընթանում են վերանորոգման աշխատանքներ», - ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ իրավիճակը վերահսկում է նախագահ Ալիևը:

Էլեկտրամատակարարումը որոշ շրջաններում արդեն վերականգնվել է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---