Ծառուկյանի թիկնազորի պետի գործով ԱԻ նախարարը կանչվել է պարզաբանման

Ծառուկյանի թիկնազորի պետի գործով ԱԻ նախարարը կանչվել է պարզաբանման

PanARMENIAN.Net - Հուլիսի 2-ին «Օլիմպավան» համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ պարզաբանումներ տալու նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության Մաշտոցի բաժին: Այս մասին հայտնում է նախարարի մամուլի քարտուղար Սաթենիկ Ասիլյանը:

Նա նշում է, որ Հրաչյա Ռոստոմյանը հայտնել է՝ նշված օրը ինքը մասնակցել է Օլիմպիական կոմիտեի կողմից հրավիրված նիստին, որի ավարտվելուն պես հեռացել է այնտեղից:

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, գործարար, Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «Օլիմպավան» մարզասրահում հուլիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ մարմնական վնասվածքներ է պատճառել1968 թվականին ծնած Երևան քաղաքի մի բնակչի:

Ավելի ուշ, ոստիկանության հաղորդագրության համաձայն, հայտնի դարձավ, որ հիվանդանոց մեկնած ծառայողները օպերատիվ պարզեցին, որ տղամարդուն հարված է հասցրել նաև Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։ Միջադեպին ներկա են գտնվել Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչ Ռոստոմյանը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---