Նախարար. Պուշկինի անվան դպրոցը չունի տարրական կրթական ծրագրի լիցենզիա

Նախարար. Պուշկինի անվան դպրոցը չունի տարրական կրթական ծրագրի լիցենզիա

PanARMENIAN.Net - Պուշկինի անվան դպրոցը նույնպես չունի տարրական կրթական ծրագիր իրականացնելու լիցենզիա: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ կրթության և գիտությւան նախարար Արայիկ Հարությունյանը։

«Փաստորեն, նախորդ իշխանության օրոք «պրեստիժնի» կոչվելու համար պարտադիր է եղել լիցենզիա չունենալը»,-գրել է նախարարը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 2019-ից առաջին դասարանցիների ընդունելությունն առցանց կլինի, դպրոցի տնօրենն առնչություն չի ունենա ընդունելության հետ, կստեղծվի հատուկ առցանց համակարգ: Ըստ նախարարի, կլինի համակարգային լուծում՝ այլևս որևէ տնօրեն առնչություն չի ունենա առաջին դասարանցիների ընդունելության հետ։ «Այսինքն, կլինի առցանց կայք՝ ապագա առաջին դասարանցու ծնողը կմտնի կայք, կբացի դպրոցի էջը, որտեղ նշված կլինին, թե որքան թափուր տեղ կա առաջին դասարաններում»,-ասել է նախարարը։

Կայքը գրեթե պատրաստ է, իրավական հիմքն է նախապատրաստվում և արդեն 2019-ին կգործարկվի։ Ըստ նախարարի, դպրոցը չի գերազանցի իր հնարավորությունները, իսկ կոռուպցիոն ռիսկերը կբացառվեն։ Այն ծնողների համար, որոնք չեն կարող ինքնուրույն էլեկտրոնային գրանցում կատարել, կգործեն հատուկ կենտրոններ, որտեղ նրանց կօգնեն այդ հարցում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---