Օսիպյան. Եթե սայթաքելով այդպիսի վնասվածք ստանային՝ ՀՀ-ում ամեն 3-րդն այդպես կվնասվեր

Օսիպյան. Եթե սայթաքելով այդպիսի վնասվածք ստանային՝ ՀՀ-ում ամեն 3-րդն այդպես կվնասվեր

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, անդրադառնալով հուլիսի 2-ին «Օլիմպավանում» ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի կողմից ծեծի ենթարկվածի կնոջ հայտարարությանը, թե իր ամուսինը մարմնական վնասվածքներ է ստացել ոչ թե ծեծի, այլ հատակին թափված ջրից սայթաքելու հետևանքով, ասել է, որ այդ վարկածին «դժվար է հավատալ»:

«Եթե սայթաքելով կարելի է այդպիսի մարմնական վնասվածքներ ստանալ, ապա ՀՀ-ում ամեն 3-րդն այդպիսի վնասվածքներով էր քայլելու», - ասել է Օսիպյանը՝ հավելելով, որ ոստիկանությունը հիմնվել է տուժողի ցուցմունքի վրա, որ իր նկատմամբ ուժ են գործադրել:

Ավելի վաղ, ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, գործարար, Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «Օլիմպավան» մարզասրահում հուլիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ մարմնական վնասվածքներ է պատճառել1968 թվականին ծնած Երևան քաղաքի մի բնակչի:

Ավելի ուշ, ոստիկանության հաղորդագրության համաձայն, հայտնի դարձավ, որ հիվանդանոց մեկնած ծառայողները օպերատիվ պարզեցին, որ տղամարդուն հարված է հասցրել նաև Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։ Միջադեպին ներկա են գտնվել Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչ Ռոստոմյանը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---