Բաքուն կրկին հոսանքազրկվել է

Բաքուն կրկին հոսանքազրկվել է

PanARMENIAN.Net - Հուլիսի 3-ի երեկոյան, 19:00-ին մոտ, կրկին խափանվել է Բաքվի և Ադրբեջանի մի շարք շրջանների էլեկտրամատակարարումը՝ Մինգեչաուրի ՀԷԿ-ում նորից վթար է տեղի ունեցել:

Հոսանքի մատակարարման խափանման պատճառով Բաքվի մետրոյի գնացքները մնացել են թունելում: Միայն 21:00-ին է հնարավոր եղել տարհանել մարդկանց:

Մինգեչաուրի ՀԷԿ-ում նախորդ վթարի հետևանքների վերացման շրջանակում վերագործարկվել էր 6-րդ էներգաբլոկը, որը խափանվել էր հուլիսի 2-ին:

Հուլիսի լույս 3-ի գիշերն Ադրբեջանի ամբողջ տարածքը հոսանքազրկվել էր: Վթար էր տեղի ունեցել Ադրբեջանի ամենամեծ հիդրոէլեկտրակայանում՝ Մինգեչաուրի ՀԷԿ-ում, որն ապահովում է ամբողջ երկրի էներգամատակարարումը:

Այս անգամ շարքից դուրս է եկել 7-րդ էներգաբլոկը, որի հետևանքով էլեկտրամատակարարումը խափանվել է: Ուստի, որոշվել է կանգնեցնել նաև 6-րդ և 8-րդ բլոկերի աշխատանքը, հայտնում է Conect.az-ը:

Ըստ Turan-ի աղբյուրի, հնացած սարքավորումները չեն դիմանում ծանրաբեռնվածությանը էլեկտրաէներգիայի սպառման աճի պատճառով:

22:30-ին Բաքվի էլեկտրամատակարարումը վերականգնվել է:

Մինգեչաուրի 1, 2, 3, 4 և 5-րդ էներգաբլոկերն այժմ չեն աշխատում: Շտապ կարգով էլեկտրաէներգիա է ներմուծվում ՌԴ-ից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---