Վարորդների՝ մինչև 2018-ը կատարած 13,3 մլրդ դրամի տուգանքերը կներվեն 4 հուլիսի 2018 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը երթևեկության կանոնները խախտած վարորդների նկատմամբ համաներում կիրականացվի. վարչական ակտերով նախատեսված 13,3 մլրդ դրամի տուգանք կներվի: Համապատասխան որոշման նախագիծն ընդունվել է ՀՀ կառավարության հուլիսի 4-ի նիստում: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի վարչական իրավախախտումների համար վարչական ակտերով նախատեսված տուգանքները մեծ թիվ են կազմում, որոնք վարչական ակտերի հասցեատերերի կողմից չեն վճարվում` պայմանավորված երկրում տիրող սոցիալ-տնտեսական պայմաններով: Նախագծի զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասել է, որ համաներումը չի կիրառվելու երևեկության կանոնների բացառությամբ բոլոր տեսակի խախտումների դիմաց սահմանված տուգանքների վրա, լինելու են իրավախախտումներ, որոնց համար սահմանված տուգանքները չեն ներվելու: «Լինելու են բացառություններ. մասնավորապես՝ պետհամարանիշն այլ վարորդի տրամադրելու, ոչ սթափ վիճակում վարելու և մի շարք այլ սուր իրավախախտումներով համաներում չի լինելու», - ասել է Զեյնալյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելել է, որ կառավարության այս քաղաքականությունը չի ենթադրում, որ այսուհետ «ով, ինչպես կամենա՝ մեքենա է վարելու»: «Մենք ասում ենք, որ գործող համակարգն ավելի շատ ֆիսկալ, քան թե երթևեկության անվտանգության ապահովման նշանակություն ունի. ավելի շատ մարդկանց տուգանելու, նրանցից գումար վերցնելու խնդիր էր դրված: Հիմա հստակ քաղաքականություն ենք որդեգրում՝ մեր օրեսնդրության նպատակը պետք է լինի երթևեկության անվտանգության բարձրացումը»,- ասել է վարչապետը: Նրա խոսքով, այժմ ՀՀ ոստիկանությունն ու արդարադատության նախարարությունը մշակում են Վարչական իրավախատումների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ անելու նախագիծ, որով մեղմացնելու են վարորդներին տուգանելու քաղաքականությունը, սակայն, միևնույն ժամանակ էապես բարձրացվելու է երթևեկության մասնակիցների կարգապահությունը: «Արդյունավետ աշխատանք ենք տանում այս ուղղությամբ և, բավականին լավ առաջարկներ է ոստիկանությունը ներկայացրել»,- ասել է վարչապետը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |