«Գորիսը՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք». Սրճարան-գրադարանի բացում, թթի օր և DJ fest

«Գորիսը՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք». Սրճարան-գրադարանի բացում, թթի օր և DJ fest

PanARMENIAN.Net - «Գորիսը` 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի հանդիսավոր բացման արարողությունը և մեկնարկի միջոցառումները տեղի կունենան հուլիսի 7-ին և 8-ին։

Բացման ծրագրի շրջանակում կանցկացվեն «Զանգեր» հուշարձանի, սրճարան-գրադարանի, Սերո Խանզադյանի թանգարանի բացման, «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» տիտղոսի հանդիսավոր փոխանցման արարողությունները, հանդիպում ԱՊՀ գրողների հետ, Երևանի ջազ նվագախմբի համերգը, իսկ ԱՊՀ սիմֆոնիկ նվագախմբի համերգը կնշանավորվի Ռոբերտ Ամիրխանյանի հեղինակած «Գորիս 2018 ԱՊՀմշակութային մայրաքաղաք» հիմնի առաջին կատարմամբ:

Կանցկացվեն «Թթի», «Գորիսի օր» և ԱՊՀ երկրների «Դի-ջեյ Ֆեսթ» (DJ fest) փառատոները, «Արթ Էքսպո» (Art Expo)՝ ժամանակակից արվեստի, արհեստագործության և ձեռարվեստի ցուցադրություն-տոնավաճառը՝ «Հին Գորիս» ալբոմի շնորհանդեսով և հաճելի անակնկալներով:

Ծրագրին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու ԱՊՀ երկրների պաշտոնական և ստեղծագործական պատվիրակություններ:«Մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի նպատակն է` նպաստել ԱՊՀ երկրներում ապակենտրոնացման քաղաքականությանը,մասնակից երկրների միջմշակութային կապերի խորացմանը և ընտրված քաղաքների մշակութային, սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը:

«ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի կանոնակարգի համաձայն, ԱՊՀ մշակութային մայրաքաղաք են հռչակվում երկրիմայրաքաղաք չհանդիսացող քաղաքները՝ տվյալ երկրի առաջարկով: Հայաստանը դեռ 2016-ի դեկտեմբերի 5-ինԱՊՀ գործադիր կոմիտեին էր ներկայացրել առաջարկություն՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքը 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու վերաբերյալ, որը համապատասխան ընթացակարգ անցնելով, 2017-ի հոկտեմբերի 11-ին, ԱՊՀ երկրների պետությունների ղեկավարների՝ Սոչիում կայացած խորհրդի նիստի ժամանակ հաստատվել էր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---