Ուրցաձորի համայնքապետը յուրացրել է մանկապարտեզի նորոգման համար հատկացված 25 մլն դրամը

Ուրցաձորի համայնքապետը յուրացրել է մանկապարտեզի նորոգման համար հատկացված 25 մլն դրամը

PanARMENIAN.Net - Ոստիկանության Արարատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Ուրցաձոր համայնքի ղեկավարը, պաշտոնեական դիրքը չարաշահելով, յուրացրել է գումար։ Բաժնի աշխատակիցները համագործակցել են ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների հետ։ Հունիսի 19-ին, ստացված տեղեկությունների առնչությամբ ձեռնարկվել են միջոցառումներ, հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Արդյունքում՝ մի քաղաքացի բանավոր հաղորդում է տվել, որ Ուրցաձոր գյուղի համայնքապետը յուրացրել է 2007-ին գյուղի մանկապարտեզի նորոգման համար հատկացված 25 միլիոն դրամը։ Բացի այդ, 2017-2018 թթ․ Ուրցաձորի համայնքապետը յուրացրել է նաև նույն մանկապարտեզին հատկացված խաղալիքների, գրենական պիտույքների և տնտեսական ապրանքների համար նախատեսված տարեկան 1 մլն դրամը։

Հունիսի 22-ին էլ Ուրցաձորի մեկ այլ բնակիչ ոստիկանությունում բանավոր հաղորդում է տվել, որ 2016 թ․ համայնքապետը իրենից վերցրել է 100 000 դրամ ընդհանուր արժեքով 3 գառ։ Խոստացել էր փոխարենը վճարել նրա հողի հարկերն ու չեղյալ համարել այդ պահին՝ 170 000 դրամի հողի պարտքը։ Բայց չարաշահել էր վստահությունը ու ո՛չ հողի հարկն էր վճարել, ո՛չ զրոյացրել պարտքերը և ո՛չ էլ վճարել վերցրած գառների համար։ Արդյունքում՝ հողի հարկի ընդհանուր պարտքը դարձել էր մոտ 570 000 դրամ։

Կատարվածի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն»։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---