Մեղրաձորի ղեկավարը վատնել է համայնքի միջոցները. Մեղադրանք է առաջադրվել

Մեղրաձորի ղեկավարը վատնել  է համայնքի միջոցները. Մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Մեղրաձոր համայնքի ղեկավարի կողմից համայնքի բյուջեի միջոցները վատնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը:

Պարզվել է, որ 2005 թվականից Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի ղեկավար է հանդիսանում նույն համայնքի բնակիչ Կ.Հովհաննիսյանը, ով օժտված է եղել կազմակերպչական-տնօրինչական լիազորություններով, այն է՝ իր իրավասության շրջանակում ընդունել որոշումներ, կազմել արձանագրություններ,արձակել կարգադրություններ, նշանակել և ազատել հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, տնօրինելհամայնքի բյուջեի միջոցները, օրենքով սահմանված կարգով ապահովել համայնքի բյուջետային գործընթացիկառավարումը։

Նախնական քննության տվյալներով՝ համայնքի ղեկավարը, տեղեկացված լինելով, որ իր վարորդ,համագյուղացի և ազգական Մ.Հովհաննիսյանը 2014թ. հուլիսի 28-ից մինչև 2016թ. դեկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում՝ աշխատանքային օրերին՝ շուրջ 259 օր, բացակայել է Հայաստանի Հանրապետությունից ու չիներկայացել աշխատանքի, պատշաճ քայլեր չի ձեռնարկել։ Փոխարենը պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ անտեսել է նշված հանգամանքը, և չաշխատած օրերի համար Մ.Հովհաննիսյանին փոխանցվել է նշված ժամանակահատվածի աշխատավարձը՝ այդ կերպ համայնքին պատճառելով խոշոր չափերի հասնող նյութական վնաս:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Մեղրաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նախաքննության ընթացքում մեղադրյալը վերականգնել է պատճառված վնասն ամբողջությամբ։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---