Փաշինյանի կոչը բուքմեյքերական ընկերություններին՝ չօգտագործել «Դուխով» լոգոն

Փաշինյանի կոչը բուքմեյքերական ընկերություններին՝ չօգտագործել «Դուխով» լոգոն

PanARMENIAN.Net - Գորիսում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել «Իմ քայլը» շարժման օրերից հայտնի դարձած «Դուխով» լոգոն չօգտագործել բուքմեյքերական ընկերությունների գովազդներում կամ պաստառներում:

Ելույթի ընթացքում նրան նվիրել են «Դուխով» գրությամբ գլխարկ, որն էլ ցույց տալով՝ Փաշինյանն ասել է, որ իրեն մտահոգում է այն, որ լոգոն օգտագործվում է բուքմեյքերական գրասենյակների կողմից, հայտնում է Aysor.am-ը:

«Ես այս գլխարկը դրեցի ու մի այսպիսի դիտարկում եմ ուզում անել, վերջին շրջանում, ցավոք սրտի, նկատում եմ, որ այս լոգոն օգտագործվում է կոմերցիոն նպատակներով, ինչին սկզբունքորեն դեմ չեմ: Բայց այն օգտագործվում է նաև բուքմեյքերական գրասենյակների կողմից: Սա ինձ շատ մտահոգում է և ես ես կոչ կանեի, որպեսզի նման նպատակներով չօգտագործվի, որովհետև առանց այդ էլ այդ բուքմեյքերական գրասենյակների, տարբեր խաղային ավտոմատների պատճառով բազմաթիվ պրոբլեմներ են առաջանում»,-ասել է վարչապետը: :

Նա հավելել է, որ եթե կպարզվի, որ շարունակելու են օգտագործել, պետք է մտածել, թե այդ սիրելի լոգոյի հետ ինչ անել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Սյունիքում է: Նա ելույթներ կունենա Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Կապանի հրապարակներում, իսկ Քաջարանում դահլիճային ձևաչափով հանդիպում կունենա, կպատասխանի տեղացիների հարցերին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---