Ֆերմերները բողոքում են գործադիրի շենքի մոտ. Սուպերմարկետները միս չեն գնում հարկերի պատճառով

Ֆերմերները բողոքում են գործադիրի շենքի մոտ. Սուպերմարկետները միս չեն գնում հարկերի պատճառով

PanARMENIAN.Net - Ֆերմերները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիան են իրականացնում. նրանք դժգոհում են սուպերմարկետների նկատմամբ հարկային վարչարարության խստացումից, ինչի հետևանքով չեն կարողանում իրացնել իրենց արտադրած միսը, հայտնում է «Ա1+»-ը:

«Հիմա մեր անասուններին մորթելու ժամանակն է, սակայն սուպերմարկետները մեզնից միս չեն գնում՝ հարկի պատճառով (նկատի ունի՝ կառավարության՝ առևտրի խոշոր ցանցերին հարկային դաշտ բերելու պատճառով)։ Արտասահմանից միս են ներկրում ավելի մատչելի գներով, որի մեջ մտնում է ԱԱՀ-ն»,- ասել է դժգոհող ֆերմերներից Նվեր Հասոյանը։

Ավելի վաղ, Երևանի որոշ խանութներում միսը թանկացել է ավելի քան 600 դրամով: Տնտեսվարողները թանկացումները պատճառաբանում էին այն հանգամանքով, որ այսուհետ օրենքի պահանջով պետք է20%ԱԱՀ վճարեն: Մի քանի օր անց տասից ավելի սուպերմակտների ցանց վերադարձավ մսի մեկ կիլոգրամի համար նախկին գներին:

Ավելի վաղ, ԱԱԾ-ն բացահայտել է հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսվարողներից մեկի՝ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա, որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ: Այս ձևով ընկերությունը խուսափել է ԱԱՀ և շահութահարկ վճարելուց որոշ ապրանքատեսակների՝ այդ թվում մսի և բանջարեղենի համար:

Նույն սխեմայով է աշխատել նաև ցանցային առևտրով զբաղվող 11 խոշոր կազմակերպություն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---