Վարորդների որ տուգանքները չեն ներվի

Վարորդների  որ տուգանքները չեն ներվի

PanARMENIAN.Net - Մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը երթևեկության կանոնները խախտած վարորդների նկատմամբ համաներում կիրականացվի. վարչական ակտերով նախատեսված 13,3 մլրդ դրամի տուգանք կներվի մոտ 150.000 վարորդի: Համապատասխան որոշման նախագիծն ընդունվել է ՀՀ կառավարության հուլիսի 4-ի նիստում:

Համաներումը չի կիրառվելու երթևեկության կանոնների բացառությամբ բոլոր տեսակի խախտումների դիմաց սահմանված տուգանքների վրա, լինելու են իրավախախտումներ, որոնց համար սահմանված տուգանքները չեն ներվելու:

Այդ բացառություններն են՝

  • առանց համապատասխան թույլտվության մեքենայի վրա կարմիր և կապույտ լուսային ազդնաշանով առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակող սարքերը տեղադրելը,
  • օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների համար նախատեսված գունածածկապատկերներն օգտագործելը,
  • առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված համարանիշի տրանսպորտային միջոցներ վարելը,
  • տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելը,
  • դեղին հիմնագույնի հաշվառման համարանիշերը ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղին սպասարկելու ժամկետը լրանալուց հետո չվերադարձնելը,
  • ոչ սթափ վիճակում վարելը,
  • ոստիկանի կանգառ ազդանշանին չենթարկվելը,
  • առանց ԱՊՊԱ կտրոն փակցնելու երթևեկելը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---