Վրաստանում 6 ամսում ընտանեկան բռնության փաստով 1328 մարդ է ձերբակալվել![]() 11 հուլիսի 2018 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները 2018-ի հունվար-հուլիսին 1328 մարդ են ձերբակալել ընտանեկան հանցագործություն կատարելու մեղադրանքով: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի ՆԳ փոխնախարար Նաթիա Մեզվրիշվիլին: Ըստ նրա, կես տարում ՆԳՆ մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտը սկսել է 2804 գործ քննել, որոնք կապված են ընտանեկան բռնության հետ: Այդ ընթացքում ավելի քան 1900 մարդ քրեական պատասխանատվության է ենթարկվել: Նույնքան մարդ նմանատիպ մեղադրանքով ձերբակալվել էր ամբողջ 2017-ի ընթացքում: Ըստ ՆԳՆ-ի, 6 ամսում ավելի քան 3200 սահմանափակման ծանուցում է տրամադրվել, ինչը 2 անգամ ավելի է, քան ամբողջ 2017-ի ժամանակ, գրում է «Նովոստի-Գրուզիան»: Ըստ Մեզվրիշվիլիի, ՆԳՆ-ն ակտիվ պայքարում է ընտանեկան բռնության դեմ նաև իր շարքերում: Ծառայողական ստուգման արդյունքում 2018-ի առաջին 6 ամսում կարգապահական տույժ է ստացել ՆԳՆ 10 աշխատակից: 2018-ի սեպտեմբերի 1-ից Վրաստանում կգործարկվի վաղ շրջանում բռնության կանխարգելման և կրկնությունը նվազագույնի հասցնելու ռիսկերի գնահատման և մոնիթորինգի մեխանիզմ: Մինչև տարեվերջ էլեկտրոնային թևնոցներ կներդրվեն, որոնք կկիրառվեն բարձր ռիսկայնության բռնարարքների հակված անձանց համար, վերահսկելու համար նրանց գործողությունները: Իսկ 2018-ի մայիսին արդեն օրենսդրորեն խստացվել է պատիժը ընտանեկան բռնության և կնոջ հանդեպ բռնության համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |