Վարչապետ. Առաջիկայում ապահովագրելու ենք անապահովների առողջությունը16 հուլիսի 2018 - 15:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մոտ՝ առողջապահության ոլորտում մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացմանը նվիրված խորհրդակցության ընթացքում հայտարարել է, որ առաջիկա փուլում խնդիր է դրվել կազմակերպել սոցիալապես անապահով քաղաքացիների բժշկական ապահովագրությունը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ըստ վարչապետի, դա թույլ կտա նրանց հասանելիություն ունենալ բուժօգնության ամբողջական կամ որոշակի տրամաբանական փաթեթների նկատմամբ: «Մեր խնդիրն է՝ հասնել այնպիսի լուծումների, որպեսզի բուժման կարիք ունեցող ՀՀ ոչ մի քաղաքացի, այսպես ասած, չմնա հիվանդանոցների դռներին: Մենք այս խնդրի լուծման համար պետք է հարցեր լուծենք երկու մակարդակում. առաջինը՝ առողջապահության ոլորտին հատկացվող գումարների ծախսման արդյունավետության բարձրացումն է, երկրորդը, որը ռազմավարական խնդիր է, առողջապահության ապահովագրական համակարգի անցման ուղղությամբ խնդիրների լուծումը, որպեսզի գործնականում պետությունը ամեն անգամ ստիպված չլինի միջամտել անհատական դեպքերին»,- ասել է Փաշինյանը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է պետության կողմից մատուցվող ծառայություններին, առկա խնդիրներին ու դրանց լուծման հնարավորություններին, բուժօգնության ֆինանսավորման մեխանիզմներին: Նախարարի խոսքով՝ ներկայումս տրամադրված ֆինանսական միջոցների շրջանակներում առաջանում են հերթեր, ինչը լուրջ խնդիրն է առաջացնում այն քաղաքացիների համար, որոնց վիրահատությունը կամ բուժօգնությունն անհրաժեշտ է լինում տվյալ պահին: Ըստ նրա, հերթերը պայմանավորված են միջոցների սղությամբ, որոնք բաշխվում են ըստ ամիսների: Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ այս պարագայում առողջապահական ապահովագրության համակարգը դիտում են որպես խնդրի լուծման ամենաադրյունավետ մեխանիզմներից մեկը, և հավելել, որ պետական ծառայողների համար այժմ գործող ապահովագրական համակարգը գործում է ընդհանուր առմամբ արդյունավետ: Նա անհրաժեշտ է համարել դիտարկել ժամանակի ընթացքում ամբողջությամբ ապահովագրական համակարգի անցնելու հարցը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |