Արարատ Խանդոյանն ազատ է արձակվել

Արարատ Խանդոյանն ազատ է արձակվել

PanARMENIAN.Net - Ոստիկանության ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի եղբայր Արարատ Խանդոյանըազատ է արձակվել դատարանի դահլիճից, այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Խանդոյանը բերման էր ենթարկվել 2016 թվականի հուլիսի 20-ին Խորենացի փողոցից. նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (զանգվածային անկարգություններին մասնակցելը)

Առաջին ատյանի դատարանի կողմից Խանոդայնը դատապարտվել էր 3 տարի 6 ամիս ազատազրկման: Նրա նկատմամբ սահմանված պատիժը պայմանականորեն չի կիրառվի:

«Սասնա ծռերը» 2016-ի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ են պահել ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---