AAA-ն հուսով է, որ վաղ թե ուշ ԱՄՆ նախագահը Թուրքիայում հայերի զանգվածային սպանությունները Ցեղասպանություն կանվանի25 ապրիլի 2008 - 17:59 AMT PanARMENIAN.Net - «Մենք հուսով ենք եւ հավատում ենք, որ ԱՄՆ հաջորդ նախագահներից մեկը կհետեւի Ռոնալդ Ռեյգանի օրինակին եւ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները կանվանի Ցեղասպանություն»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ամերիկայի Հայկական Համագումարի (AAA) Հասարակայնության հետ կապերի կոմիտեի նախագահ Էնթոնի Բարսամյանը: Նրա խոսքերով, բացարձակ կապ չունի որ կուսակցությանն է պատկանում ԱՄՆ նախագահը` դեմոկրատներին թե հանրապետականներին: «Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեում Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի շուրջ քվերակությանը շատ հանրապետականներ կողմ քվեարկեցին դրա ընդունմանը: AAA-ն հուսով է, որ Պալատի խոսնակ Նենսի Փելոսին մոտ ապագայում բանաձեւը քվեարկության կդնի եւ մենք հուսով ենք` այն կընդունվի»,- ասել է Բարսամյանը:ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, Հայոց ցեղասպանության օրվա կապակցությամբ ԱՄՆ հայ համայնքին ուղված իր ավանդական ելույթում, նորից դիմել է էվֆերիզմի, խոսելով Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության մասին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |