Տեխզննում իրականացնող ընկերությունները պետբյուջեից 2 մլրդ դրամ են հափշտակել (վիդեո)

Տեխզննում իրականացնող ընկերությունները պետբյուջեից  2 մլրդ դրամ են հափշտակել

PanARMENIAN.Net - Երևանում և մարզերում տրանսպորտային միջոցների տեխզննություն իրականացնող ընկերությունների կողմից 2015-2018 թվականներին պետական բյուջեից հափշտակվել է ավելի քան 2 մլրդ դրամ, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, նշված ժամանակահատվածում ընկերությունները, օգտագործելով տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տված տրանսպորտային միջոցների տեխզննություն իրականացնելու թույլտվությունը, մեքենաները, փաստացի տեխզննման չեն ենթարկել. ապօրինի վարձատրվող գործակալների միջոցով կազմակերպել են նման ծառայություններ մատուցելու վերաբերյալ տեխզննության կայան ներկայացվող կտրոններ կազմելու և կքնելու գործընթաց՝ այդ մասին փաստող կտրոն ստանալու համար նախատեսված 5500-10.500-ական դրամները հափշտակելու դիտավարությամբ:

Ընկերությունները կազմված փաստաթղթերը ներկայացրել են ֆինանսների նախարարությանը և չկատարած աշխատանքի դիմաց պետական բյուջեից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար: Հանգամանքները պարզվում են:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---