ԱՆ. Ներման խնդրագիր ներկայացնելու իրավունք միայն դատապարտյալն ունի

ԱՆ. Ներման խնդրագիր ներկայացնելու իրավունք միայն դատապարտյալն ունի

PanARMENIAN.Net - Վերջին շրջանում արդարադատության նախարարությունը ներման խնդրանք պարունակող գրություններ է ստանում, որոնք ներկայացվում են դատապարտյալների մերձավոր ազգականների և այլ անձանց կողմից:

Ելնելով դրանից՝ նախարարությունը պարզաբանում է, որ «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ներման խնդրագիր ներկայացնելու իրավունք ունի հանցագործության համար դատապարտված յուրաքանչյուր անձ միայն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Նույն հոդվածի 2-րդ մասն ամրագրում է, որ այլ անձինք կարող են ներկայացնել ներման միջնորդություններ:

Այսինքն՝ ներման գործընթացն սկսելու համար նախևառաջ անհրաժեշտ է դատապարտյալի կողմից ներկայացված ներման խնդրագիրը, իսկ այլ անձանց կողմից ներկայացված ներման միջնորդությունները կցվում են դատապարտյալի կողմից ներկայացված ներման խնդրագրին և քննարկվում են ներման խնդրագրի հետ միասին:

Նախարարությունը տեղեկացնում է, որ ներման խնդրագրի բացակայության դեպքում ներման միջնորդությունները ենթակա են վերադարձման, հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---