Իջևանի պահպանության բաժնում 38,5 մլն դրամ են յուրացրել

Իջևանի պահպանության բաժնում   38,5 մլն  դրամ են  յուրացրել

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը Իջևանի պահպանության բաժնի նախկին պետն ու մի քանի ծառայողներ ոստիկանության ՊՊԳՎ արտաբյուջետային միջոցներից մոտ 38,5 մլն դրամ են յուրացրել, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ գումարի մի մասը վերականգնվել է աուդիտի, իսկ մյուս մասը՝ ծառայողական քննության ընթացքում։

Բացի այդ, Դիլիջանի պահպանության բաժանմունքի հաշվապահի պարտականությունները ժամանակավոր կատարելիս Իջևանի պահպանության բաժնի նախկին հաշվապահը 2017 թվականի մայիս-օգոստոս ամիսներին իրեն ավելի է վճարել ավելի քան 4,5 մլն դրամ, որը վերականգնվել է ամբողջությամբ։ Տավուշի պահպանության բաժանմունքի նախկին հաշվապահը 2016 թվականի եւ 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում իր աշխատավարձի հաշվեհամարին ավելի է վճարել ընդհանուր 380.857 դրամ, որը հետագայում վերականգնվել է ամբողջությամբ։ Ընդհանուր վերականգնված գումարը կազմում է մոտ 43,4 մլն դրամ։

Ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---