ԶԼՄ. Զիդանը մտադիր է հետևել Ռոնալդուի օրինակին և «Յուվենտուս» տեղափոխվել18 հուլիսի 2018 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մտադիր է ընդունել Թուրինի «Յուվենտուսում» աշխատանքի անցնելու հրավերը: Ֆրանսիացի մասնագետին առաջարկել են զբաղեցնել սպորտային հարցերով ակումբի խորհրդատուի պաշտոնը, գրում է Lenta.ru-ն Libertad Digital-ի վրա հղումով: Ակնկալվում է, որ Զիդանը կմիանա «Յուվենտուսին» հոկտեմբերին: Ռոնալդուն «Ռեալից» «Յուվենտուս» է տեղափոխվել հուլիսի 10-ին: Հարձակվողի աշխատավարձն Իտալիայում տարեկան 30 մլն եվրո կկազմի: Կողմերի միջև պայմանագիրը ստորագրվել է 4 տարով: Զիդանը, որը գլխավորում էր «Ռեալը» 2016-2018թթ., հեռացավ ակումբից մայիսին: Ըստ իսպանական AS պարբերականի, Զիդանը հեռացավ թիմից Ռոնալդուի պայմանագրի երկարացման հետ առաջացած խնդիրների պատճառով: Որպես ֆուտբոլիստ Զիդանը հանդես է եկել «Յուվենտուսի» կազմում 1996-2001թթ.: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |