ՀՀ-ում կառուցվելիք պղնձաձուլարանը տարածաշրջանի խոշորներից է լինելու

ՀՀ-ում կառուցվելիք պղնձաձուլարանը տարածաշրջանի խոշորներից է լինելու

PanARMENIAN.Net - «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանում կառուցվելիք նոր պղնձաձուլարանը տարածաշրջանի ամենախոշորներից մեկն է լինելու, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոր պղնձաձուլարանի կառուցման նախապատրաստման աշխատանքների պետաջակցության ապահովման նպատակով աշխատանքային խումբ կստեղծվի, որը կգլխավորի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նշվում է, որ հաշվի առնելով բնապահպանության ոլորտում առկա լրջագույն խնդիրները և կառավարության նախկինում արձանագրած դիրքորոշումները՝ ծրագրին աջակցեության հնարավորությունը կարող է դիտարկվել որոշակի առանցքային հարցերը հստակեցնելուց հետո:

Դրանցից մեկը ընկերությանը կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազագույնի հասցնելու, արդյունաբերական թափոնները Հայաստանից դուրս բերելու կամ դրանցից այլ արտադրանք ստանալու խնդիրն է, մյուսը՝ գործարանի համար ռեսուրսներ մատակարարող հանքերի կողմից հումքի անհրաժեշտ ծավալների ապահովումն է՝ առանց հանքերի գերշահագործման:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---