ԱՄՆ-ն կարող է գրոհել Իրանի վրա անհրաժեշտության դեպքում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն կարող է գրոհել Իրանի վրա անհրաժեշտության դեպքում: Այդ մասին Պենտագոնում հայտարարել է ծովակալ Մայքլ Մուլենը, ով գլխավորում է Շտաբերի հրամանատարների միավորված կոմիտեն: Ծովակալի խոսքերով, չնայած, որ երրորդ հակամարտությունը տարածաշրջանում չափազանց անցանկալի է Վաշինգթոնի համար, ԱՄՆ-ն բավարար մարտունակություն ունի համապատասխան պատասխանի համար: Նման կտրուկ հայտարարությունն արվել է Պենտագոնի ներկայացուցչի կողմից նոր տվյալների հրապարակումից հետո, ըստ որոնց Թեհրանը շարունակում է աջակցել Իրաքի ահաբեկիչներին: «Թեհրանը շարունակում է աջակցել ծայրահեղականների նախապատրաստմանը»,- ընդգծել է Պենտագոնի ներկայացուցիչը: Ծովակալի խոսքերով, Թեհրանի կողմից մատակարարվող զինամթերքի հոսքը Իրաք մեծացել է, հաղորդում է 1news.az-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---