Վարչապետ. Փանիկի միջադեպը սադրանք է հայ-ռուսական բարեկամության և ՀՀ ինքնիշխանության դեմ19 հուլիսի 2018 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 17-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպը սադրանք է հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների, նաև ՀՀ ինքնիշխանության դեմ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կատարվածը համարում եմ սադրանք ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության։ Մեղավորները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն: Դեռ պետք է հասկանալ, թե ինչ ընթացակարգով պետք է հետաքննվի միջադեպը», - ասել է նա՝ հավելելով, որ պայմանագրերի և ներհայաստանյան օրենդրության հետ առնչության հարց կա, հայտնում է Aysor.am-ը։ «Տեղյակ եմ, որ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվում են, հույս ունեմ, որ հետագա ընթացքն արդյունավետ կլինի», - նշել է Նիկոլ Փաշինյանը։ Հուլիս 17-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողները զորավարժություն են անցկացրել Շիրակի Փանիկ գյուղի վարչական տարածքում,կրակել են տարբեր զինատեսակներից, պայթուցիկներ փորձարկել: Այս մասին վկայող տեսանյութեր են հրապարակվել ֆեյսբուքյան մի շարք օգտատերերի կողմից: Ռուսական կողմը ներողություն է խնդրել Փանիկ գյուղում միջադեպի համար: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |