Վանդալները պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողը Բուդապեշտում

PanARMENIAN.Net - Բուդապեշտում տեղադրված խաչքարը` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ենթարկվել է վանդալների հարձակմանը: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ին անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին նվիրված միջոցառումից մի քանի ժամ առաջ, անհայտ անձինք սեւ ներկով խաչքարի ետեւի մասում գրելեն «Սուտ» բառը եւ ներկել են խաչքարի վրա հայերենով քանդակված «Ցեղասպանություն» բառը: Ինքը` խաչը, պղծվել է անարգալից բառերով:



2000 թվականին Բուդապեշտում տեղադրված խաչքարը առաջին անգամ է ենթարկվել վանդալների հարձակմանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---